ՍԱՊԾ-ը կասեցրել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՍԱՊԾ-ը կասեցրել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից,  թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաև, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարականներ և սահմանել ժամկետ: