
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման նախագիծը:
Նշենք, որ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը: