Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը
Advertisement 1000 x 90

Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը

Ավելի քան հարյուր թատերական ներկայացման, հինգ մյուզիքլի և քառասուն ֆիլմի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյաննայսօր դառնում է 80 տարեկան:

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը հայկական ջազի հիմնադիրներից է։ 1956-1958 թվականներին Մարտին Վարդազարյանն աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար: 1961 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դաշնամուրային և 1970 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները։ Նվագել է Հայաստանի ռադիոյի կվինտետում, ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևավորել «Երևաննախագիծ» ինստիտուտին և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Դասավանդել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։

Մարտին Վարդազարյանը  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պատվավոր քաղաքացի: