Հայ տնտեսական լրագրողները տեղյա՞կ են
Advertisement 1000 x 90

Հայ տնտեսական լրագրողները տեղյա՞կ են

Վահան Քերոբյանի գրառումը. «Հայ տնտեսական լրագրողները տեղյա՞կ են, որ

ա) Սիթիմոբիլը հիմնադրել է Արամ Առաքելյանը;

բ) Սիթիմոբիլն հանդիսանում է gg-ի բաժնետեր;

գ) Մեգաֆոնի տնօրենը ևս հայ է՝ Գևորգ Վերմիշյանը։

դ) ըստ երևույթին՝ mail.ru-ն ջղայնացել է, որ yandexTaxi-ն անցած դեկտեմբերին մտել է ռեստորանային ուտելիքի առաքման շուկա, որտեղ ռուսական շուկայի առաջատար deliveryclub-ը պատկանում է mail.ru-ին։ Փաստորեն mail.ru-ն yandex-ի հետ պատերազմի երկրորդ ճակատ է բացել citymobil-ի միջոցով։

ե) YandexTaxi-ի գործադիր տնօրենը ևս հայ է՝ Տիգրան Խուդավերդյանը։

զ) DeliveryClub-ի առանցքային հիմնադիրը ևս հայ է՝ Լևոն Օգանեսյանը, որը 2014թ֊ին ընկերությունը վաճառեց գերմանական RocketInternet-ին, իսկ վերջինս երկու տարի անց 100մլն դոլարով deliveryclub-ը վերավաճառեց mail.ru-ին։

է) Լևոն Օգանեսյանի հիմնադրած SOL Ventures ընկերությունը 2017թ.֊ի հոկտեմբերին դարձավ MenuGroup-ի բաժնետեր։

Արամ Առաքելյան, Հովիկ Առաքելյան շնորհավորում եմ!»:



Նման նյութեր