Ռուսաստանում ապրող վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Instagram–ում մի տեսահոլովակ է հրապարակել, որում Դավիթ անունով փոքր հայ տղան կատարում է իր «Աղոթք ծնողների համար» (“Помолимся за родителей”) երգը։
«Աստված պահպանի մեր երեխաներին։ Ինչքան է նա սիրում իր ծնողներին», –մեկնաբանել է երգիչը տեսանյութը։
Ռուսական շոու–բիզնեսի աստղին տղան գրավել է հուզիչ, կենդանի ու
Պավլիաշվիլիի բաժանորդներին ևս հիացրել էր Դավիթի հուզիչ կատարումը։
«Կեցցես», «Բրավո։ Հրաշք», «Սոսոյի պես է կատարում` հոգով ու սրտով», «Իսկական տղամարդ է». «Բրավո Սոսո, իսկ տղան ուղղակի հիանալի է։ Ժամանակն է այդ երգը օրհներգ դարձնել», «Հրաշալի երեխա է», – իրար հետևից գրում էին բաժանորդները։
Նշենք, որ ի սկզբանե հոլովակը տեղադրել է Անժելիկա Շարիմովան` մեկնաբանելով. «Եթե լինել երկրպագու, ապա այսպիսին»։
Ավելի վաղ արտիստը Instagram–ում տեսահոլովակ էր տեղադրել Ֆրանսիայից, որտեղ ողջունում էր հայերին։ Իր գրառման մեջ Պավլիաշվիլին նշել է իր հայ ընկերներին, այդ թվում` շոումեն Գարիկ Մարտիրոսյանին, Միխայիլ Գալուստյանին, ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։