Իրանահայ տուժածը՝ «Ճվճվ Արո»-ի որդու մասին. «Ինձ ծաղրեցին, «ահաբեկիչ» անվանեցին ու ասացին, որ իմ երկիրը գնամ». aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իրանահայ տուժածը՝ «Ճվճվ Արո»-ի որդու մասին. «Ինձ ծաղրեցին, «ահաբեկիչ» անվանեցին ու ասացին, որ իմ երկիրը գնամ». aravot.am

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (մահացել է 2017թ.)՝ «Ճվճվ Արո»-ի որդու՝ Սերժ Վարդանյանի և նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով հերթական դատական նիստն էր, որը տարբեր պատճառներով (մեղադրյալի հայտնաբերված չլինելու հանգամանք, պաշտպանների փոփոխություն) ձգվում է մոտ չորս տարի: Սերժ Վարդանյանն ու նրա ընկերը, որը, սակայն, դատարանում հերքում է իրենց ընկերական կապը, մեղադրվում են հասարակական կարգը խախտելու և իրանահայ Շանթ Մարգարյանի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Մարգարյանը վերջերս է Երևան ժամանել ու ներկա էր այսօրվա նիստին, որը, սակայն, կրկին հետաձգվեց: Այս անգամ պատճառն այն էր, որ Սերժ Վարդանյանի նոր փաստաբանները գործի նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ խնդրեցին, դատավորն էլ ընդառաջեց՝ հաջորդ նիստը նշանակելով ապրիլի 12-ին, ժամը 12-ին:

aravot.am