
Կանադայի Օնտարիոյի նահանգի Հարավ-Արևմտյան շրջանի համալսարանի գիտնականները պարզել են, որ գրեյփֆրուտի հյութը որոշ դեղամիջոցների ընդունման ժամանակ կարող է մահաբեր լինել: Նրանք նաև նշում են, որ դրա հավանականությունը քիչ է, բայց այդուհանդերձ, վտանգը կա:
Գրեյփֆրուտի հյութում առկա ֆուրանոկումինները խանգարում են օրգանիզմում դեղամիջոցների բնականոն լուծմանը, ավելացնելով դեղի տոքսիկ ազդեցությունը: Կարող է առաջանալ սրտի տագնապ, երիկամային անբավարարություն, մկանների քայքայում, տրոմբոզ:
nr-portal.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը