Յակուտիայի բնակիչը գնդակահարել է ընկերներին իր ցածր հասակը ծաղրելու համար
Advertisement 1000 x 90

Յակուտիայի բնակիչը գնդակահարել է ընկերներին իր ցածր հասակը ծաղրելու համար

Յակուտիայում քրեական գործ է հարուցվել տեղացի բնակչի դեմ, ով հրաձգության է ենթարկել սեփական ընկերներին: Ըստ life.ru-ի, տարածաշրջանային դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տղամարդը ձեռքն է վերցրել հրացանը իր ցածր հասակի առնչությամբ ծաղրերից հետո:

«Գործով անցկացված քննությամբ պարզվել է, որ 2016թ. հուլիսի 29-ին հինգ տղամարդ սպիրտային խմիչքներ են խմել: Կերուխումի ժամանակ մեղադրյալի և նրա լավագույն ընկերոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել ցածր հասակի ձևով ֆիզիոլոգիական թերության հողի վրա»,- հաղորդել են դատախազության ներկայացուցիչները:

Քննության տեղեկություններով, վիճաբանությունից հետո մեղադրյալը գնացել է սարայ, վերցրել 12 տրամաչափի ԻԺ-58Մ տեսակի որսորդական հրացանը և ուղղվել վրեժ լուծելու պատճառված վիրավորանքի համար: Մտնելով տուն՝ նա կրակ է բացել ընկերների վրա: Երկուսը պատահարի վայրում զոհվել են, մեկը՝ հակառակ հրազենային վնասվածքին, կարողացել է փախչել: Չորրորդը ստացել է գլխի վնասվածք, սակայն ողջ է մնացել: Նրան հոսպիտալացրել են, այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Քրեական գործի քննությունը շարունակվում է, հրաձիգին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

pastinfo.am