
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում ապրիլի 7-ին արկ է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է БМ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանային արկ: Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք: