Մովսես Երեմյանն ու կինը՝ Աննան, սպասում են իրենց առաջնեկին։ Մովսեսը մեզ տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ինքը տղա երեխա է ուզում, կինը` դուստր, սակայն առավել կարևոր է, որ առողջ փոքրիկ ունենան։ Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը։ Նրանք որդի են ունենալու, ինչի առթիվ baby shower են կազմակերպել։ Աննան արդեն հղիության 6-րդ ամսում է։ «Ընդամենը 3 ամիս, և ես կտեսնեմ քեզ»,- նշել է ապագա մայրիկը, ով անհամբերությամբ սպասում է փոքրիկի ծննդին։
Ամբողջությամբ՝ life.tert.am