Հրազդանում  զվարճանքի վայրի տնօրենը մատուռի մոտ ծեծել է սիրուհուն  
Advertisement 1000 x 90

Հրազդանում  զվարճանքի վայրի տնօրենը մատուռի մոտ ծեծել է սիրուհուն  

Դատարան է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հրազդանում գործող զվարճանքի վայրի տնօրեն, իր կողմից շահագործվող ավտոմեքենայում, ապա՝ նույն թաղամասում գտնվող մատուռի մոտ, խանդի շարժառիթով, դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր հետ սիրային կապի մեջ գտնվող զվարճանքի վայրի աշխատակցուհուն՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող ձախ ազդրի շրջանի արյունազեղում, դեմքի ձախ կեսի արյունահավաք, գանգուղեղային տրավմա:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: