Միևնույն անձը Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ
Advertisement 1000 x 90

Միևնույն անձը Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 7-ին՝ ժամը 15.30-ին, Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Վիգեն Մ.-ն, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, «Վնասվածքաբանական և օրթոպեդիա» Բ/Կ սենյակներից մեկից գողացել է Նարինե Թ.-ի դրամապանակը և «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գողոնն առգրավված է:

Վիգեն Մ.-ն բացատրությամբ նշել է, որ 2017-2018 թթ. ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել է գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: