Չինաստանում՝ Տիբեթի Նգարիի օկրուգի (Տիբեթի Ինքնավար Շրջան, Հարավարևմտյան Չինաստան) Զանդա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարաններ, որոնք ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեն: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է հայտնաբերել ինը գերեզման»,- պատմել է Տիբեթի Մշակութային ժառանգության պահպանության ինստիտուտի աշխատակից Շակա Վանդույը: Նրա խոսքով՝ ճառագայթաածխածնային տարրալուծման մեթոդի միջոցով գիտնականները պարզել են, որ գտնված գերեզմանները վերաբերում են թաղումների երկու ժամանակաշրջանների: Առաջին խմբի տարիքը հասնում է 2,1 – 2,3 հազար տարվա, իսկ երկրորդինը՝ 3 – 3,5 հազար տարվա:
Հնագետները նշում են, որ աշխատանքների վայրում գտնվել են ոչ քիչ հնադարյան արտեֆակտներ, այդ թվում՝ խեցեգործական իրեր, կավե ամանեղեն, բրոնզե զանգեր և մատանիներ, ինչպես նաև ոսկրերի մնացորդներ: Ինչպես նշում են մասնագետները, ներկայում գտնված դամաբարանները համարվում են «հնագույնները Տիբեթի տարածքում գտնվածներից, որոնցում պահպանվել են բրոնզե առարկաներ»: