Նուբարաշեն տներից մեկում մարդիկ են թունավորվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված Վահագն Խ.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նշված հասցեում նրանք թունավորվել են գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն: