Իմաստուն մարդը հաճախ անում է քայլեր, որոնց համար արժանանում է ծաղրի կամ հեգնանքի:
…Տեխասի բնակիչ Ռենդի Վագները իր հողամաս է բերում մեծ և երկար պլաստիկ խողովակ: Հարևանները շուրջը պտտվում էին, իսկ երբ իմացան, թե որքան է վճարել դրա համար, սկսեցին ծաղրել: Ռենդին խողովակի համար վճարել էր 8 300 դոլար:
Այդ հազարավոր դոլարներ արժեցող խողովակը Ռենդիին պետք էր իր տան համար: Բանն այն է, որ այդ տարածքը հաճախ հայտնվում է վարար գետերի թիրախում: Խողավակով Ռենդին պարուրեց ողջ հողամասը, մեջը ջուր լցրեց և ամրացրեց ավազով լցված պարկերով: