Կոտայքում 52-ամյա տղամարդը բռնությամբ մերկացրել մտավոր հետամնաց 16-ամյա աղջկան, հանել վարտիքը…
Advertisement 1000 x 90

Կոտայքում 52-ամյա տղամարդը բռնությամբ մերկացրել մտավոր հետամնաց 16-ամյա աղջկան, հանել վարտիքը…

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 52-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխվել է, և նրա նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ամբաստանյալն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում։
Ինչ մեղադրանք է առաջադրվել

52-ամյա տղամարդուն նախաքննության մարմնի որոշմամբ՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պատկանող՝ բնակարանի մուտքի դռան դիմաց հանդիպել է հարևանությամբ բնակվող, 16-ամյա աղջկան, ով տառապում է «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ԿՆՀ-ի օրգանական ախտահարման հետևանքով›› սակավամտությամբ, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, քաջ տեղեկացված լինելով աղջկա վիճակի մասին, այն, որ նա հիվանդության և դեռահասության հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունն ու զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, օգտվել է դրանից ու վերջինի կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան։ Ըստ մեղադրանքի՝ անչափահաս աղջիկը, նախապես չգիտակցելով ամբաստանյալի իրական մտադրությունը, ընդունել է առաջարկը ու նրա ուղեկցությամբ մտել է վերջինի բնակարան, որից հետո ամբաստանյալը կողպել է բնակարանի մուտքի դուռը և աղջկան սեռական հարաբերությունների ոլորտ ներքաշելու դիտավորությամբ նրան ուղեկցել է ննջասենյակ ու նստեցրել մահճակալի վրա։ Այնուհետև, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի այլ գործողություններ, այն է՝ մերկացրել է ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռքով սեղմել է հեշտոցը, որից հետո մերկացրել ու սեղմելով շոյել է կրծքերը, հանելով վարտիքը՝ համբուրել է հեշտոցը, կրծքերը, բերանը, կատարել է այլ խաթարված գործողություններ, սակայն ընդառաջելով աղջկա՝ որոշակի գործողություններ չկատարելու խնդրանքին, այդպիսիք չի կատարել։

Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակում գտնվող բազկաթոռին, մերկացած մոտենալով, շարունակել է իր նույնաբնույթ բռնի այլ գործողությունները՝ անտեսելով իր հետ նման գործողություններ չկատարելու աղջկա բազմաթիվ կոչերը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը դատաքննության ընթացքում հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, և ցուցմունք է տվել այն մասին, որ ներկայում 52 տարեկան է և այդ տարիների ընթացքում նման արարք չի գործել և չի գործի: Ինքը դաստիարակվել է նորմալ ընտանիքում, ամուսնացած է, ունի ընտանիք:

Դեպքի օրը հոր տանից  գնացել է իր տուն, բնակարանի դուռը բացել է և մտել ներս, դուռը փակել է, հանել հագուստը և պառկել քնելու: Քնելուց հետո, չի կարող ասել, թե որքան ժամանակ անց, իր բնակարանի դուռը թակել են, որը բացել է: Բնակարանի դուռը չի ծածկել, ոչինչ չի արել, լոգարանի, մուտքի ու խոհանոցի դռներից բացի, այլ դուռ չունի, անգամ սենյակներում դուռ չունի: Երբ դուրս է եկել, մուտքի դուռը եղել է բաց վիճակում, և ինքը մուտքում կանգնած է եղել, իրեն հարցրել են, թե իրենց աղջիկն իր տա՞նն է, ինքն էլ պատասխանել է, որ նրանց աղջիկն իր տանն ի՞նչ գործ ունի, կարող են գնալ և տեսնել, նրանք էլ ասել են, որ հավատում են: Դուռը ծածկել է՝ առանց բանալիով կողպելու: Երբ դուրս է եկել մուտք, նրանց հետ խոսելու ժամանակ հագին եղել է կապույտ գույնի վերնազգեստ և կապույտ գույնի սպորտային տաբատ: Այդ նույն հագուստով պառկել ու քնել է:

Քնելուց հետո, որոշ ժամանակ անց, դռան թակոցի ձայներ է լսել: Արթնացել է և տեսել, որ այդ աղջիկը կողքին է, զարմացած նրան հարցրել է, թե ինչ է անում իր տանը, աղջիկը պատասխանել է, որ դուռը չբացի, քանի որ վախենում է, և գնացել ու զգեստապահարանի կողքին կանգնել է։ Իր զգեստապահարանում տուփեր են դրված և վերարկուներ են կախած, այնտեղ չի կարող մարդ մտցնել։ Այդ ժամանակ ինքը բռնել է նրա ձեռքից ու ասել է, որ իր հետ գնա։

Ինքը կարծել է, որ այդ երեխան կրկին վախեցել է, և նրա ձեռքը բռնած տարել է մուտքի դռան մոտ, որտեղ եղբայրն է կանգնած եղել, հարցրել է, թե քույրն ինչպես է հայտնվել իր տանը, նա էլ պատասխանել է, որ չգիտի: Առաջին անգամ իր բնակարանի դուռը թակել է նրանց հարսը, հարցրել է՝ աղջկան տեսել է, թե ոչ, ինքն էլ պատասխանել է, որ աղջիկն իր տանը չէ, և կարող է ստուգել: Հետո ոստիկանության աշխատակից են կանչել, նրանց հետ գնացել է նրանց տուն: Այդ ժամանակ եկել է աղջկա հայրը և հասել իր վրա, ասել, թե ինչու է երեխային տարել:

Իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, այդտեղ բացատրություն են վերցրել, մեկ ժամ մնացել է: Անձնագիրը տվել է, ինչպես նաև պարտավորագիր է տվել, որ նրանց չի վնասի, և իրեն թույլատրել են գնալ տուն: Իրեն այլևս չեն կանչել, մի օր թաղային ոստիկանն իրեն զանգահարել և ասել է, որ գնա և անձնագիրը վերցնի, ամեն ինչ նորմալ է, գործը կարճվելու է, իր մոտ ոչինչ չկա: Որոշ ժամանակ անց քննիչն է եկել այս գործով, ինքն էլ նրան հարցրել է, թե արդյոք այս գործի վարույթը չի կարճվել, նա էլ պատասխանել է, որ ոչ: Ինքը տաքսի ավտոմեքենա է վարում: Դեպքի օրն իր հոր տանը մի քանի բաժակ ալկոհոլ է խմել, սակայն հարբած չի եղել, և ինքը երբևէ չի հարբել, այդ մասին կարող են վկայել բոլոր համագյուղացիները: Հստակ պատկերացրել է, թե որտեղ է գտնվում և ուր է գնացել:

Ինչ ցուցմունք է տվել տուժող աղջիկը

Ըստ դատական ակտի՝ տուժող աղջիկը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը ինքը կանգնած է եղել պատուհանի և փոքրիկ պահարանի մոտ, երբ ամբաստանյալը եկել է և իրեն բարևել, իր անունն ասելով՝ իրեն կանչել է դռան մոտ ու միանգամից ձեռք է տվել իրեն, շարժել կրծքերը, սակայն ոչինչ չի ասել, ինքն էլ նրան ասել է, որ չանի: Հետո իր տան դուռը բացել է և հարցրել է՝ արդյոք կգնա նրա տուն, ինքն էլ պատասխանել է, որ կգնա:

Հետո նա իրեն տարել և փոքր սենյակի մահճակալին է նստեցրել, կրծքերն է համբուրել, իր տրիկոն հանել է և վերնազգեստը բարձրացրել: Այդ ժամանակ տան դուռը փակ է եղել, և ինքը նրան ասել է, որ նման արարք չանի: Ամբաստանյալը հագուստը հանել է և ասել, որ նստի բազկաթոռին, համբուրել է կրծքերը, համբուրել է նաև ոտքերի արանքը։ Այդ ժամանակ հագուստ է եղել հագին, ոտքերի արանքը ցավեցրել է, համբուրել է նաև հետույքը, հետո իր ձեռքը բռնել, մոտեցրել է և դրել է սեռական օրգանին։ Ինքը ձեռք չի տվել, նա է իր ձեռքը դրել նրա օրգանի վրա: Իրեն վախեցրել է, ինքն ասել է, որ հորը կպատմի ամեն ինչ, նա ձեռքով պարանոցի հատվածն է ցույց տվել և ասել, որ առաջինն իրեն կխփի, հետո՝ հորը, մորը, իսկ հետո էլ՝ եղբորը:

Ըստ դատական ակտի՝ տուժող աղջիկն իր ցուցմունքում նշել է, որ, երբ ամբաստանյալը հագուստը հանել է, նրա մեջքին տեսել է մեծ կապույտ գույնի խաչի դաջվածք: Այդ ժամանակ թակել են նրա բնակարանի դուռը, իսկ ամբաստանյալն իրեն ասել է, որ մտնի սենյակ, որտեղ պահարան կա, մտնի այդ պահարանի մեջ: Ինքն էլ մտել է պահարանի մեջ։

Ըստ դատական ակտի՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացության համաձայն` տուժողը կարող է հասկանալ իրողությունների արտաքին կողմը (տեղը, ժամանակը, հաջորդականությունը, արտաքին այլ հանգամանքներ) և վերարտադրել դրանք, սակայն չէր կարող հասկանալ իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը, նա ընդունակ չէ գիտակցել իր գործողությունների բովանդակությունը, լիովին գիտակցաբար կառավարել դրանք և կանխատեսել դրանց հետևանքները։

Նրան բնորոշ են այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, ինչպիսիք են ինտելեկտի ընդհանուր զարգացածության ցածր մակարդակը, դատողությունների մակերեսայնությունը, ռացիոնալ ինքնակառավարման բացակայությունը, ներշնչվողականության բարձր մակարդակը, տագնապայնությունը, որոնք կարող էին հետազոտվող իրավիճակում էապես ազդել նրա վարքի վրա՝ զրկելով դիմադրություն ցույց տալու կարողությունից։ Նա տառապում է «ԿՆՀ ռեզիդուալ-օրգանական ախտահարում, թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» սակավամտությամբ, ինչն արտահայտված չէ այն աստիճան, որ զրկի նրան քրեական գործի համար կարևոր հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու հնարավորությունից։

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում: