Արմեն Սարգսյանը եվրոպական ոճի խնջույք է կազմակերպել. «քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը եվրոպական ոճի խնջույք է կազմակերպել. «քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։ Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի և պաշտպանության նախարարի։ Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Վարդևան Գրիգորյանը։ Ներկա է եղել նաև մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան և այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը: Կենացներ, ճառեր չեն հնչել, հայերեն, ռուսերեն, անգլերեն ողջույնի խոսք է ասել Արմեն Սարգսյանը, մի քանի անգամ շեշտել, որ օրը պատմական է, ու շնորհակալություն է հայտնել վստահության համար»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: