«Ուրան-6» և «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կարող են Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռոբոտներն օրերս ժամանել են Ալաբինո՝ մասնակցելու փորձերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտնել է, որ զորահանդեսին նաև առաջին անգամ կմասնակցեն տանկերի օժանդակման «Տերմինատոր» մարտական մեքենաները: Գլխավոր հրամանատարի խոսքով՝ ընդամենը զորահանդեսում գործի կդրվեն 73 թռչող ապարատ, ավելի քան 120 միավոր տեխնիկա և 12 հազար զինծառայող:
«Ուրան-9» մարտական ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է հետախուզման, կրակային օժանդակման և տանկերի ոչնչացման համար: «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է տեղանքի քաղաքայնացված տեղամասերի, ինչպես նաև լեռնային և մանրածառուտ տարածքների ականազերծման համար: