Երգչուհի Նառան ապրիլի 8–ին նշել է ծննդյան տարեդարձը։ Որքան էլ շատերին կարող է անհավատալի թվալ, նորաձև, թիթիզ, միշտ երիտասարդ Նառան բոլորել է 51 տարին, ինչի առթիվ ամուսինը նրան գեղեցիկ անակնկալ է մատուցել։ Նառան տարեդարձը նշել է Եգիպտոսում, իսկ մանրամասները պատմել է Tert.am Life–ին և տրամադրել լուսանկարներ։
«Ամուսինս ինձ անակնկալ մատուցեց` Հրաչ Քեշիշյանի հետ պայմանավորվել էին, Հրաչն իր կնոջ, ամուսինս՝ ինձ հետ մեկնեցինք Շարմ էլ Շեյխ, որտեղ էլ նշեցինք ծնունդս։ Շատ հաճելի անակնկալ էր։ Մինչև վերջին պահը չգիտեի, որ նման մտադրություն ունի։ Տարեդարձիցս 2 օր առաջ մեկնեցինք Եգիպտոս։ Այնտեղ անցկացրինք 4 օր` մի լավ հանգստացանք, ծնունդս նշեցինք և վերադարձանք Հայաստան»,– պատմեց Նառան։
Երգչուհին հայտնեց, որ Եգիպտոսում հաճելի պատահական հանդիպում են ունեցել Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի հետ։ «Իմ և Սոֆի Մխեյանի տարեդարձը նույն օրն է։ Պարզվեց Սոֆին և Նազենին էլ են այնտեղ։ Շատ ուրախ եմ այդ պատահական հանդիպման համար։ Արդեն երեկոյան բոլորով հավաքվեցինք ու շատ լավ նշեցինք երկուսիս ծնունդը։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, ուրախ օր ունեցանք։ Օրը տոնեցինք նեղ միջավայրում, բայց շատ գեղեցիկ օր ունեցանք»,– ասաց Նառան, ով երեկ գիշերն է վերադարձել Հայաստան։ Այսօր արդեն երգչուհին կհյուրընկալի ընտանիքի անդամներին ու մտերիմներին։ Երեխաններն ու 2 թոռնիկները Նառային շնորհավորել են տեսազանգով։
Ամբողջությամբ՝ life.tert.am