Ծնվել է Ֆաինա Հարությունյանի և Արտյոմ Աբովյանի երկրորդ երեխան. life.tert.am
Advertisement 1000 x 90

Ծնվել է Ֆաինա Հարությունյանի և Արտյոմ Աբովյանի երկրորդ երեխան. life.tert.am

Ֆաինա Հարությունյանի և օպերատոր Արտյոմ Աբովյանի երկրորդ բալիկը երեկ լույս աշխարհ է եկել։

Այս անգամ Ֆաինան արու զավակ է լույս աշխարհ բերել։ Ավելի վաղ Ֆաինան ասել էր, որ երեխայի սեռն իր համար այնքան կարևոր չէ, որքան առողջ լինելը։

Երկրորդ երեխայի ծնունդը Ֆաինայի համար ավելի գիտակցված երջանկություն էր։ «Իհարկե, երկու դեպքում էլ շատ երջանիկ եմ, սակայն ապրումներս տարբեր են։ Առաջին հղիությանս ժամանակ ուղղակի ոգևորված էի` իմանալով, որ շուտով երեխա եմ ունենալու։ Հիմա և՛ ոգևորված եմ, և՛ սերս է ավելի շատ։ Իրականում լրիվ այլ կերպ է ընթանում»- ավելի վաղ ասել էր Ֆաինան։

Նշենք, որ զույգի առաջնեկը` Նիկան, շուտով կդառնա երկու տարեկան։

life.tert.am