Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյած տղամարդն անձամբ գնացել և ներողություն է խնդրել նրանից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նազենի Հովհաննիսյանը:
«Նախ, խորին շնորհակալությունս բոլորին՝ անտարբեր չլինելու և օգնություն առաջարկելու համար։
Armenia TV– ի մեր աշխատակիցներին ու Անվտանգությանը՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Շնորհակալություն։ Արդարության համար պիտի նշեմ, որ հայհոյող տղան եկավ Թիվի, ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով,որ շատ խմած է եղել ու չի գիտակցել արարքը։
Ուրախ եմ, որ արիություն է ունեցել սխալն ու գռեհիկ արարքը հրապարակավ ընդունելու և ներողություն խնդրելու։
Վստահ եմ, որ այս եղելության հրապարակայնացումը գոնե մի քիչ կփոխի մեր հասարակության մեջ արմատացած վատ սովորություններն ու ավելի քաղաքակիրթ դաշտ կբերի բոլորիս»: