«Ճվճվ Արոյի» որդու Սերժ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտվել է հայտարարվել:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 24-ամյա Սերժ Վարդանյանը 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցի կամրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում պոկել և հափշտակել է իր ծանոթի պարանոցի՝ զգալի չափերի արժողության ոսկյա վզնոցը, ապա՝ նրա հետ միասին գնացել գրավատուն: Քաղաքացու հայտարարության համաձայն՝ Ս.Վարդանյանը խոստացել էր վերադարձնել վզնոցը, սակայն չի վերադարձրել, ուստի՝ դեպքից օրեր անց դիմել է իրավապահներին։
Այս դեպքից ընդամենն ամիսներ անց Սերժ Վարդանյանը կրկին հայտնվում է իրավապահների տեսադաշտում այս անգամ ընկերների հետ գտնվելով «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, վիճաբանել են հայհոյանքներ է հնչեցրել իրեն և ընկերներին դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հասցեին, ապա՝ միջանցքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ։
Խուլիգանության գործով բացի Սերժ Վարդանյանից մեղադրանք է առաջադրվել նրա երկու ընկերներին:
Նշենք նաև, որ Սերժ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ: