Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ օգտագործելու դեպքում այս միջոցը կարող է նաև նկատելիորեն բացացնել մազերի գույնը։
Ինչ է հարկավոր
- 2 ճաշի գդալ բնական մեղր
- 2 ճաշի գդալ դարչին
- 3 ճաշի գդալ կոնդիցիոներ։
Ուշադիր եղեք. բաղադրիչների քանակը նախատեսված է երկար մազերի համար։ Եթե մազերը կարճ են, երկու անգամ պակասեցրեք դրանց քանակը։
Ինչպես պատրաստել
- Մեղրն ու դարչինն այնքան խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք կոնդիցիոները, կրկին խառնեք։
- Քսեք մազերին ողջ երկայնքով։ Զգույշ եղեք. դեմքի մաշկին քսվելու դեպքում այս միջոցը կարող է կարմրածություն առաջացնել։ Պետք չէ այս միջոցը քսել գլխի մաշկին։
- Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։
- Թողեք 30 րոպե։ Հանեք սրբիչը, ևս 4-5 ժամ դիմակը թողեք մազերին։
- Գլուխը լվացեք տաք ջրով։
Եթե մազերը չոր են, հարկավոր է բաղադրիչներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ նշի յուղ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը