
Ինչպես հայտնի է, երեկվանից Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը փակել է Երևանի Ֆրանսիայի հրապարակը:
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, այս տարածքում ոստիկաններ չկան:
Հիշեցնենք՝ 14-օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանն երեկ վերադարձավ Երևան ու Ազատության հրապարակում հայտարարեց 4-օրյա հանրահավաքների մեկնարկը։
Փակ է Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի հատվածը, Բաղրամյան-Մոսկվյան հատվածը, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը, Սայաթ-Նովա հատվածը, Հյուսիսային պողոտայի հատվածը։