Վիգեն Սարգսյանը դիմորդների թիվ հրապարակեց. «Լուրջ մրցակցություն կլինի այդ տեղերում սովորելու համար». aravot.am
Advertisement 1000 x 90

Վիգեն Սարգսյանը դիմորդների թիվ հրապարակեց. «Լուրջ մրցակցություն կլինի այդ տեղերում սովորելու համար». aravot.am

«Ինչպես խոստացել էի Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին օրից, ռազմական կրթությունը մշտապես գտնվելու է ՊՆ-ի և Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում: Դրա առաջին վկայությունը և մեր բոլորիս հաջողությունն է Դիլիջանի՝ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:

Այս պահին այս տարվա համար ունենք 10-րդ դասարան ընդունվելու 600 դիմում»,- ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ այսօր հայտարարեց Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Սա նշանակում է, որ մեկ տեղի համար իննը դիմորդ ունենք: Մենք ավելացնելու ենք ընդունելության թիվը՝ այն հասցնելով 100-ի: Վստահ եմ, որ լուրջ մրցակցություն կլինի այդ տեղերում սովորելու համար»,- հավելեց Վիգեն Սարգսյանը: Ապա նա նշեց, որ հաջորդ քայլը լինելու է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի նյութատեխնիկական բազայի բարելավումը: Այդ առիթով էլ այսօր համալսարանի տարածքում նոր զորանոց բացվեց:

«Ամեն օր աշխատելու ենք նաև մանկավարժական ներուժն ամրապնդելու ուղղությամբ: Առաջիկա շաբաթում կսկսվեն աշխատանքները նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ նոր ենթակառուցվածք ձևավորելու, ուսումնական և կենցաղային նոր պայմաններ ստեղծելու համար»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը:

aravot.am