Հանրային ռադիո ցուցարարների մտնելուց և ուղիղ եթեր ստանալու մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ: Նա, մասնավորապես կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում: «Հայաստանի Հնարապետության հպարտ քաղաքացիներ, խոսում է Ազգային ժողովի Ելք խմբակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը: Ես ձեզ դիմում եմ Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքլով այն բանի դեմ , որ ՀՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի ղեկավարման ներքո գտնով հանրային հեռուստաընկերությունը և ընդհանրապես հեռուստեսությունները, Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին: Հանրային հեռուստաընկերությունը, մնացած հեռուստառադիո ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»:
Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո ցուցարարները լքեցին Հանրային ռադիոյի շենքը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ