Սամվել Մարտիրոսյանի հրապարակումը. «Սա այսօրվա Սիրիայի պատկերն է։ Ուժերի բաշխումը նաեւ ենթադրում է արտաքին գործոնների ազդեցություն։ Ասադին օժանդակում է Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաեւ Հեզբոլլան Լիբանանից։ Դեղին մասի քրդերին ամերիկացիները, թուրքերը հիմնվել են Աֆրինում եւ փորձում են լայնացնել ազդեցության շրջանակները։ Ապստամբների մի մասին օժանդակում են սաուդները եւ իրենց արբանյակ սուննի երկրները։
Իսլամական պետությունը, չնայած, որ ահավոր թուլացված է, սակայն ասպարեզից դուրս չի եկել, եւ դեռ կկարողանա իր մասին հիշեցնել։ Իսրայելը թիրախավորված լուծում է իր ոխերիմ թշնամու ոչնչացման խնդիրը։ Փաստացի, Սիրիան այսոր պրոքսի-համաշխարհային պատերազմ է իրենից ներկայացնում, փոքրիկ լաբորատորիա, որտեղ գրեթե բոլոր մեծ դերակատարները իրենց ուժերն են փորձարկում իրար դեմ։ Այս ամենը տեսնելով կարելի է մի բան հստակ ասել․ էս պատերազմը շուտ ավարտվող բան չէ»։