Բլոգերը յոթ տարի նկարահանել է մարդկանց վրա կարապների հարձակումը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բլոգերը յոթ տարի նկարահանել է մարդկանց վրա կարապների հարձակումը

DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սև կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա: Բոլոր հոլովակները հրապարակված են նրա YouYube-ալիքում:

Տղամարդու խոսքով՝ ինքը որոշել է թռչունների գրոհների բոլոր դեպքերը վավերագրել մի քանի պատճառներով: Նախևառաջ՝ պարկը գտնվում էր հենց իր բնակարանի պատուհանի տակ: Բացի այդ, իրեն հետաքրքիր էր դիտել «փոխգործակցությունը քաղաքակիրթ մարդկանց և ոչ քաղաքակիթ կենդանիների միջև»: Բլոգերի ընկերները նրա հոլովակները զվարճալի են համարել, ուստի նա որոշել է դրանք զետեղել YouYube-ում, հաղորդել է Motherboard-ը:

Դատելով հրապարակված տեսանյութերից՝ բնայգու այցելուները տարբեր կերպ են վերաբերվել ագրեսիվ սև կարապներին: Երեխաները գոռալով փախչում էին, երբ թռչունները գալիս էին նրանց վրա: Մեծահասակներից ոմանք, ընդհակառակը, ոչ մի ուշադրություն չէին դարձնում կենդանիների վրա: Աղջիկներից մեկն էլ կարապներին բռնում էր վզից, որպեսզի ցույց տա նրանց նկատմամբ գերազանցությունը:



Նման նյութեր