Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes Vito-ն ու УАЗ-ը . վերջինը գլխիվայր շրջվել է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes Vito-ն ու УАЗ-ը . վերջինը գլխիվայր շրջվել է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Դուդկով փողոցների խաչմերուկում բախվել են УАЗ մակնշիշի 701 AF 61 համարանիշի և Mercedes Vito մակնիշի 34 NN 735 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը 16 տարեկան տղա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների УАЗ-ը վարել է հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com