Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը մեկնարկում են ապրիլի 17-ից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Միջոցառումների փորձերը տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ «ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:







