
Բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամը
Րոպեներ առաջ Երևանի Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը՝ առանց պատճառաբանումների, Արմեն Բարխուդարյանը գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում:
«Ժառանգությունը» դատապարտում է ցանկացած անօրինականություն, բռնություն և կոչ է անում ազատ արձակել , բոլոր բերման ենթարկվածներին: