«Ռոսկոմնադզորն» Apple-ին և Google-ին պահանջներ է հղել ընկերությունների հավելվածների խանութներից Telegram մեսենջերը հեռացնելու վերաբերյալ:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: «Ռոսկոմնադզորն» Apple-ին և Google-ին պահանջ է հղել այդ ընկերությունների հավելվածների խանութներից Telegram-ի հավելվածները հեռացնելու մասին: Պատասխանը պետք է դառնա Telegram-ի հավելվածների հեռացումը»,- հայտարարել են «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ գերատեսչությունում նաև խոստացել են արգելափակել Telegram-ի աշխատանքին նպաստող ինտերնետ-ռեսուրսները: Նախօրյակին «Ռոսկոմնադզորն» սկսել է Telegram մեսենջերի արգելափակումը: Ապրիլի 16-ի երեկոյան գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել է, որ արգելափակվել են մեսենջերի ինը հազար սեփական IP-հասցեներ, ինչպես նաև Amazon ծառայության գրեթե 600 հազար IP-հասցեներ, ուր գաղթել է Telegram-ը: Նաև Ժարովը հայտնել է առաջիկայում ներսարված ռեսուրսի ևս ավելի քան կես միլիոն IP-հասցեների արգելափակման մասին: