Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու և քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով «Ելք» խմբակցության պատգամավորներին, ասաց. «Դուք շատ բարդ ընտրություն եք արել, դուք կատարել եք քաղաքական համակարգը կայացնելու քայլ: Ես հասկանում եմ, որ այդ «օվերդոզը» կարող է հուզականության հետևանք լինել, որովհետև կա ինչ-որ գին, որի համար պետք է վճարվի: Ի դեպ, պարոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի նկարի հետ խոսելու փոխարեն կարող եք այսօր կողմ քվեարկել և պարբերաբար վայելել նրա ներկայությունն ԱԺ-ում և ուղիղ հարցեր տալ»:
Նրա խոսքով՝ պետք է սովորել սիրել իրար՝ բառի մարդկային շփումների իմաստով. «Ատելության և մեծ սխալների լիմիտը սպառել ենք»: