Huawei-ն առաջինն աշխարհում ԵՄ համակարգով 5G-ի մշակման վկայագիր է ստացել
Advertisement 1000 x 90

Huawei-ն առաջինն աշխարհում ԵՄ համակարգով 5G-ի մշակման վկայագիր է ստացել

Հեռահաղորդակցության ոլորտում լուծումների չինական մատակարար Huawei-ն առաջինն աշխարհում վկայագիր է (եվրոպական համապատասխանություն) ստացել 5-րդ սերնդի 5G հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում իր մշակումների համար : Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ռեպորտաժում նշվում է, որ «դա կարևոր քայլ կլինի 5G տեխնոլոգիաների լայնածավալ առևտրայնացման համար»:

ԵԽ նշագրումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպական տնտեսական գոտի ներմուծվող և այնտեղ վաճառվող բոլոր ապրանքների համար: Դրա առկայությունը նշանակում է, որ ապրանքն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգը, անվնաս է շրջակա միջավայրի համար և պատրաստ է առևտրային օգտագործմանը տարածաշրջանում: Ինչպես նշում են փորձագետները, ԵԽ տեսակի վկայագիրը «յուրատեսակ կանաչ լույս է եվրոպական շուկա մուտք գործելու համար»:

news.am