Ոստիկանության Երևան քաղաքի տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 18-ին օրվա ընթացքում բերման է ենթարկվել 84 անձ:
«30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել: 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշեցին ոստիկանությունից: