Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր բլոգում գրառում է հրապարակել «Խաղալիք հեղափոխություն Երևանում» վերտառությամբ՝ փորձելով մեկնաբանել Երևանում ընթացող բողոքի ցույցերը, և դրանք որակել է որպես ցուցադրական շոու՝ առանց գաղափարի:
«Երևանցի ընկերներս ինձ ասացին, որ ես Երևանում եմ հայտնվել Հայաստանի համար ճակատագրական պահի, երբ ժողովուրդը փողոց է դուրս եկել՝ ի նշան Սերժ Սարգսյանի վերընտրման դեմ բողոքի և ասելու է՝ ոչ։ Բայց զբոսնելով քաղաքով՝ ես բոլորովին այլ պատկերի ականատես եղա։ Մարդիկ շատ էին, և բացարձակ մեծամասնությունը երիտասարդ աղջիկներ ու տղաներ էին, որոնց համար «հեղափոխությունը» ընդամենը ինքնադրսևորման ձև էր։ Նրանք քայլում էին, շատերը գրկախառնվում էին, համբուրում իրենց ընկերուհիներին, ծաղիկներ նվիրում։ Ընդհանուր առմամբ տրամադրությունը բարձր էր։ Երևանցիներն ու զբոսաշրջիկները լուսանկարվում էին հսկայական շախմատի ֆիգուրների կողքին, որոնցով փակել են Աբովյան փողոցը։
…Ես շատ հեռու եմ ցանկացած քաղաքականությունից։ Լինելով 3 երկրի քաղաքացի՝ ես ոչ մի անգամ ոչ մի ընտրության չեմ մասնակցել և դժվարանում եմ հիշել Ուկրաինայի վարչապետի անունը, մի երկրի, որի քաղաքացու անձնագիրը հիմա գրպանումս է։
Իսկ հեղափոխականներն էլ նրանց բացատրում են, որ վերջիններս ոչինչ չեն հասկանում հեղափոխությունից, որ այդպես իրենք Սարգսյանին ցույց են տալիս, որ նա վատն է»։ Եզրափակելով գրառումը՝ բլոգերը նշել է, որ միևնույնն է Երևանը հիանալի քաղաք է, իսկ երևանցիները՝ ընտիր մարդիկ։
Ամբողջությամբ՝ aravot.am