NASA-ի՝ կյանքի համար պոտենցիալ կերպով պիտանի մոլորակների որոնման տիեզերական աստղադիտակն ապրիլի 18-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել:
Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի SpaceX ընկերության Twitter-ում, ընկերություն, որն իրականացրել է Transiting Exoplanet Survey Satellite (TESS, Իրենց աստղի առջեւով անցնող մոլորակների հետազոտության արբանյակ) կոչվող այդ ապարատով Falcon 9 տանող հրթիռի արձակումը: «TESS-ի հաջող դուրսբերումը բարձր էլիպսային ուղեծիր հաստատված է»,- նշել են SpaceX-ում:
Ինչպես սպասվում է, աստղադիտակի միջոցով աստղագիտական դիտարկումները կարելի կլինի սկսել մոտավորապես երկու ամսվա ընթացքում: Տիեզերական աստղադիտակի ստեղծումը նստել է մոտավորապես 340 միլիոն դոլար: Տիեզերական գերատեսչության տվյալներով՝ TESS-ն իր երկամյա առաքելության ընթացքում ուշադրությունը կկենտրոնացնի այն աստղերի վրա, որոնք գտնվում են Երկրից մինչեւ 300 լուսային տարի հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: