Ամերիկյան Amazon ընկերությունը մշակել է իր սեփական բրաուզերը: Համապատասխան հավելվածը հայտնաբերվել է Google Play-ում:
Ինչպես հայտնում է The Verge հրատարակությունը՝ բրաուզերը ստացել է Internet անունը: Այն դեռ հասանելի է միայն Հնդկաստանում և աշխատում է միայն Android-ով սմարթֆոնների վրա:
Նշվում է, որ ընկերությունը բրաուզերի գործարկման մասին չի հայտարարել: Իր գործառնությամբ բրաուզերը հիշեցնում է թեթևացրած Facebook Lite-ը կամ Gmail Go-ն: Այն թույլ է տալիս աշխատել ինկոգնիտո ռեժիմում և տնտեսում սմարթֆոնի ռեսուրսները: