
Ըստ hraparak.am-ի, Գյումրու Վարդանանց հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև։ Սակայն ոստիկանության շարքերից մոտ տասը ոստիկան հրաժարվել է բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, հորդորելով իրենց ընկերներին վարվել նույն կերպ։
Ինչպես գրում է armeniasputnik.am-ը,Գյումրիում ոստիկանությունը չի անցել ցուցարարների կողմ: Այս մասին հայտնել է Շիրակի ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը՝ փաստելով, որ այդ հայտարարությունը սուտ է և հեռու է իրականությունից: «Նման բան գոյություն չունի: Բոլորը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել»,- ասել է Գրիգորյանը: