Հայազգի գրող Նարինե Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանյան հանրահավաքների 6-րդ օրն է: Իշխանությունների հանցավոր լռության 6-րդ օրն է: Պ-ն նախագահ, պ-ն փոխվարչապետ, ձեր լռությունը ուժ է տալիս փողոց դուրս եկածներին, որ իրենց քայլերը ճիշտ համարեն: Համարձակություն ունեցեք, դուրս եկեք նրանց մոտ, խոսեք հետները, լսեք, եզրակացություններ արեք, ապացուցելով ձեր քաղաքական կայացվածությունը: Հայաստանը արժանի է ավելի լավ կյանքի: Նա արժանի չէ պատերազմի, աղքատության և ստորացուցիչ կախվածությանը: Մենք դրա համար չենք հազարամյակներով պայքարել ինքնության պահպանման համար, որ հիմա մարենք անիրավության և չքավորության ճիրաններում: Մեծ արյան գնով նվաճված անկախությունը նրա համար չէ, որ հիմա շաղ լինենք աշխարհով մեկ: Հայաստանը՝ հասարակ մարդկանց երկիր է, որոնք երազում են մնալ իրենց հողում, արարել իրենց երկրում: Արեք այնպես, որ դա տեղի ունենա: Արժանի եղեք Հայաստանին»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ