«Յուքոմ» ընկերությունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է լուրերն այն մասին, որ իր աշխատակիցները միացել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։
Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել է «Յուքոմի» PR և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Դիանա Մնացականյանը։
«Որպես հայկական ընկերություն` մեր առաջնային խնդիրը մշտապես համարելու ենք կապի ծառայությունների անխափան մատուցումը և ընկերության բնականոն աշխատանքը։ Ucom ընկերության աշխատակիցների գործնական պարտականություններին չվերաբերող հարցադրմանն իրավասու չենք պատասխանել և որևէ կերպ նրանց անձնական օրակարգը չենք մեկնաբանում»,- նշված է նամակում։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` լուրեր են տարածվել, որ հայաստանյան տարբեր ընկերությունների, այդ թվում` «Յուքոմի» աշխատակիցները միացել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։