«Ինձ հաճախ հարցնում են շարժումը կհաղթի՞ թէ ոչ։ Իմ խորին համոզմամբ այս գործընթացում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն. յուրաքանչյուրի հաղթանակը ծանր կորուստ կլինի պետության և պետականության համար։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա պետք է նշեմ, միակ հաղթողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին։
Մեկ առիթով ասել եմ, որ Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումը անկախության 2 սերունդն են, որը մենք չենք ունեցել վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում և այդ սերունդը հայտ է ներկայացնում փոխարինելու ավագ սերնդին։
Ավագ սերունդը մինչև վերջ չկարողացավ ձերբազատվել կոմֆորմիզմից, սովետական տոտալիտար ու կաղապարված մտածողությունից։ Իսկ անկախության սերունդը փայլում է իր ամբողջ հմայքով՝ գրավելով և իր հետևից տանելով շատերին։ Հայաստանը փոխվում է, արդեն փոխվել է և ինչպես էլ որ ավարտվի այս գործընթացը, Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է իր կարևոր տեղը 21րդ դարում»։
Արթուր Ղազինյանի Facebook-յան հրապարակումը.