
Քիչ առաջ Արտաշատ-Երևան մայրուղուց էվակուացրին Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան:
Գյուղապետը մասնակցում էր Արարատից մեկնարկած ավտոերթին՝ նպատակ ունենալով հասնել Երևան: Ոստիկանությունը մի քանի անգամ փորձեց էվակուացնել մեքենան, մինչդեռ ցուցարարները կանգնում էին մեքենայի առաջ և խոչընդոտում ոստիկանների գործողություններին:
Ի վերջո ոստիկանները հեռացրին ցուցարարներին և հեռացրին մեքենան մայրուղուց:
Նշենց, որ այդ պահին Գարիկ Սարգսյանը գտնվում էր մեքենայի ներսում և բարձրախոսով հայտարարեց, որ էվակուատորի վարորդի արարքն անօրինական է ու նա կարող է պատասխանատվության ենթարկվել դրա համար: