«ԵՍ արել եմ իմ ՔԱՅԼԸ և երեկ դուրս եմ եկել քայլերթի բոլորի հետ»
Advertisement 1000 x 90

«ԵՍ արել եմ իմ ՔԱՅԼԸ և երեկ դուրս եմ եկել քայլերթի բոլորի հետ»

Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը գրառում է կատարել.

«Ես ծնվել, ապրել և ապրում եմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Իմ երեխաները ծնվել, ապրում և ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: Մեր Երազած Հայաստանում: Հենց այդ պատճառով ԵՍ արել եմ իմ ՔԱՅԼԸ և երեկ դուրս եմ եկել քայլերթի բոլորի հետ: Երեխաներիս ապագայի համար, այն Հայրենիքի համար, որը թողնելու ենք իրենց: Սիրում եմ այն Երիտասարդներին, ովքեր այսոր դուրս են եկել պայքարելու, նրանց հետ եմ: ժամանակն է մաքրել Հայրենիքը փտած մտածելակերպից և պետք է պատրաստ լինել կառուցելու Նոր Հայաստան: Որտեղ կապրեն, կարարեն, կկառուցեն, կստեղծեն
ազնիվ ու իրենց Հայրենիքը Սիրող Մարդիք: Մենք այսօր ունենք Հրաշալի Երիտասարդներ, ում պետք է տալ կրթվելու, ստեղծելու և որոշում ընդունելու հնարավորություն: Հանուն մեր Երեխաների, Հանուն Հայաստանի Հանրապետության Ապագայի: ժամանակն է»:



Նման նյութեր