«Եթե պիտի ծեծվի ժողովուրդը, ուրեմն՝ մենք էլ իրենց հետ»
Advertisement 1000 x 90

«Եթե պիտի ծեծվի ժողովուրդը, ուրեմն՝ մենք էլ իրենց հետ»

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի գրառումը.

«Ով էր ճիշտ, ով էր սխալ ,ով ինչ նպատակ ուներ, ինչի էսպես ստացվեց, արդեն կարևոր չի ։ Ժողովուրդը դրսում է՝ միայնակ, առանց առաջնորդների, բախումը թվում է անխուսափելի ։Մինչ այս պահը շատերս մեզ համարում էինք ժողովուրդ՝ փորձելով չառանձնանալ ու աչքի չընկնել, հիմա արդեն այլ է։

Բոլոր մտահոգ՝ քիչ թե շատ հայտնի մարդկանց եմ ուղղում իմ կոչը.

Անկախ մեր քաղաքական հայացքներից՝ բոլորիդ ժամադրում եմ 6-ից 7-ը հրապարակի ցայտաղբյուրի մոտ, որպեսզի ավելի համակարված պատ դառնանք ոստիկանության ու ազգի միջև, գրեթե բոլորդ դրսում եք, բայց իրարից հեռու, անհրաժեշտության դեպքում չենք միավորվի։ Եթե պիտի ծեծվի ժողովուրդը, ուրեմն՝ մենք էլ իրենց հետ։) եթե պիտի պարտվի, ուրեմն բոլորս միասին կպարտվենք»: