Այլ հեռանկար չի կարող ունենալ, քան պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Րաֆֆի Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Այլ հեռանկար չի կարող ունենալ, քան պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Րաֆֆի Հովհաննիսյան

SHANTNEWS.am-ի թղթակիցը Հանրապետության հրապարակից հաղորդում է, որ ցուցարարներն աստիճանաբար Երևանի տարբեր հատվածներից հավաքվում են այնտեղ՝ հանրահավաքի:

Հրապարակում է գտնվում նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իրավիճակը «ճգնաժամային է և բեկումնային»:

«Հրաշալի այս երիտասարդական շարժման երրորդ էշելոնը լինելու պատիվն ունեմ ես և պարզապես հպարտանում եմ այդ վճռականությամբ, խաղաղասիրությամբ, սահմանադրականությամբ, որով օժտված է այս շարժումը: Այս շարժումը ավելի քան 20 տարի կա տարբեր ղեկավարների առաջնորդությամբ, որին հարգում ենք, իսկ այս փուլը առաջնորդել է Նիկոլ Փաշինյանը շատ խելոք և հեռանկարային ձևով, որը կարելի է ողջունել»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սա երիտասարդական պայքար է Հայաստանի ապագայի համար և այլ հեռանկար չի կարող ունենալ, քան «պարոն Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

«Պետք է ազատ արձակվեն մեր պատգամավորները, բոլոր բերման ենթարկվածները, անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը, գիտակցելով այս վիճակը, ճակատագրականությունը, հրաժարական տա և ժամանակավոր կառավարություն ստեղծվի, վերջում նոր ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցնեն: Ես այսօր դիմել եմ ԵԺԿ-ին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն)՝ հարց դնելով, թե այսօր նման ղեկավար ունեցող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, կարո՞ղ է մնալ ԵԺԿ-ի կազմում»,- նշել է նա:

shantnews.am