Վահան Ասատրյանի գրառումը. Պաշտպանության Բանակ էջի հրապարակման վերաբերյալ.
«…անտեր մնացած իշխանությանը իրականությունից կտրված լինելու մեջ մեղադրողները երևի լրիվ ուրիշ իրականության մեջ են ապրում…
…ուրիշ իրականության մեջ, որտեղ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված չի ու որտեղ «քաղաքացիների անվտանգություն» ասելով առաջին հերթին սահմանի վիճակով պայմանավորված ֆիզիկական անվտանգությունը չի հասկացվում…
…երևի մարդիկ հոգնել են էս իրականությունից, էս իրականության մեջ պայքարելու ամենօրյա անհրաժեշտությունից ու ուրիշ իրականություն են փնտրում… իրականություն, որտեղ բոլոր խնդիրները մի օրում կարող են լուծվել քավության նոխազին մորթելու կամ կույսին վիշապին հանձնելու միջոցով… բայց արի ու տես, որ իր իրականության մեջ քավության նոխազը, էդքան էլ քավության չի ու բնավ նոխազ չի, իսկ կույսն իրականում ավելի շուտ վիշապ ա ու հաստատ կուսական պատրանքներից զուրկ…
…ցիրկը իրականությունից դուրս ուրիշ իրականության մեջ ապրելն ա, որովհետև մարդիկ ցիրկ են գնում իրականությունից կտրվելու, հոգսերը ցրելու համար, բայց դրանից իրականությունն չի փոխվում, հոգսերն էլ չեն ցրվում…»: