Ինչ լավն ես դու, Հայաստանի անկախության նոր սերունդ
Advertisement 1000 x 90

Ինչ լավն ես դու, Հայաստանի անկախության նոր սերունդ

«Ինչ լավն ես դու, Հայաստանի անկախության նոր սերունդ՝ մաքուր ու ջինջ, խելացի ու հասկացող, հպարտ ու անկոտրուն, և այս օրերին բոլորս համոզվեցինք, որ դու արդեն լիովին հասունացել ու կայացել ես, և այս երկիրը այլևս քոնն է:

1980-ականների երկրորդ կեսին մեր սերունդը պայքարում էր սովետական միակուսակցական պարտոկրատիայի նեխած համակարգի դեմ: Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ էր՝ երբ երկաթե վարագույրով փակված երկրում բացարձակապես չկար զարգացում, այլ առկա էր միայն համատարած լճացում:

Եվ հիմա այս մեր անկախական հրաշք սերունդը փորձել նորից ամեն գնով խցկել անցյալ դարի այդ պարտոկրատիայի կաղապարի մեջ՝ հաստատ արդեն երբևիցե չի ստացվելու»,- իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը: