Արեն Ապիկյանի ուղերձը. «Հարգելի Կարեն Կարապետյան…»
Advertisement 1000 x 90

Արեն Ապիկյանի ուղերձը. «Հարգելի Կարեն Կարապետյան…»

IDEA հիմնադրամի «100 կյանք» ծրագրի համագործակցության գծով տնօրեն Արեն Ապիկյանի գրառումը Facebook-ի իր էջում.

«Հարգելի Կարեն Կարապետյան,

Ձեր շնորհիվ է հանրապետական կուսակցությունը հաղթել ԱԺ ընտրություններում։ Հարյուր հազարավոր մարդիկ Ձեզ են ձայն տվել, ոչ թե Սերժ Սարգսյանին կամ մնացաց հանրապետականներին։ Դուք դա շատ լավ գիտակցում եք։

Անձամբ ես մինչև վերջ Ձեզ սատարել եմ և տասնյակ իմ ընկերներին համոզել, որ Դուք եք միակ այլընտրանքը այսօրվա իշխանություններին և պետք է Ձեզ ամեն ինչով օգնել։

Բազմաթիվ իմ ընկերները և ծանոթները Ձեր թիմակիցներն են նաև այսօր։ Ձեզ հավատալով և Ձեզ օգնելու համար մտել են Կառավարություն և նույնիսկ ստիպված Հանրապետական են դարձել, որ Ձեզ սատարեն։ Նրանք մինչև հիմա, լինելով պարկեշտ անձնավորություններ, շարունակում են մնալ Ձեր կողքին, չնայած ամեն ինչ շատ լավ գիտակցում են։

Մենք մինչև հիմա հավատում ենք, որ Ձեզ նույնպես խաբել են, խոստանալով Վարչապետի պաշտոնը։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ ապագա չունեք այս կառավարության մեջ։ Մի անցեք Ձեր իսկ սկզբունքների վրայով։ Մի դարձեք խաղաքարտ այս ուրիշի կեղտոտ խաղում։

Կոչ եմ անում Ձեզ ստեղծված իրավիճակում հրաժարական տալ և միանալ հարյուր հազարավոր ազատ քաղաքացիներին, որոնցից շատերը մինչև հիմա դեռ ձեզ հավատում են։

Դա Ձեր համար միակ ելքն է, եթե ուզում եք փրկել Ձեր հեղինակության մնացորդները»։