«Հնարավոր չէ լավ երկիր կառուցել անգրագետ, կիսագրագետ կամ գիտելիքի իմիտացիայով զբաղվող մարդկանցով»
Advertisement 1000 x 90

«Հնարավոր չէ լավ երկիր կառուցել անգրագետ, կիսագրագետ կամ գիտելիքի իմիտացիայով զբաղվող մարդկանցով»

Հովակիմ Ղազարյանի գրառումը.

«Այսօր, օտարազգի ուսանողներիցս մեկը հարցրեց. փողոցում կանգնած մարդիկ ինչու՞ են վստահ, որ վաղը լավ է լինելու…

Ինձ թվում է, որ վաղը լավ երկիր ունենալու համար առանցքայինը ոչ թե իշխող կուսակցության և պաշտոնյաների փոփոխությունն է, այլ այն, թե հին համակարգը/գաղափարախոսությունը կփոխվի նորով, թե ոչ:

Ես դրա պատասխանը չեմ տեսնում, բայց հուսով եմ, որ եթե նման բան լինի, ապա «հեղափոխականներն» իրենց նոր գաղափարախոսության կամ ծրագրի առանցքային անկյունաքարերից մեկը կդարձնեն կրթության ոլորտի էական և բովանդակային բարեփոխումները:

Այսօրվա զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը կրթության և գիտելիքի որպես երևույթ և արժեք լրիվ արժեզրկված լինելն է: Հնարավոր չէ լավ երկիր կառուցել անգրագետ, կիսագրագետ կամ գիտելիքի իմիտացիայով զբաղվող մարդկանցով»:



Նման նյութեր